«Քրջի Bazzar» դոկումենտալ-վերբատիմ ներկայացման պրեմիերա․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Այսօրվա հյուրերն են՝ աշխատանքի ղեկավար՝ Նադեժդա Իսրաելյան, դերասան՝ Մհեր Մհերյան։ Թեմա. «Քրջի Bazzar» դոկումենտալ-վերբատիմ ներկայացման պրեմիերա։ Մայիսի 25-ին և 26-ին՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում։

«Քրջի բազար»-ը հայտնի է որպես հին իրերի շուկա, որտեղ մարդիկ վաճառում են օգտագործված, երբեմն նաև հնացած ու էժան իրեր՝ հագուստ, կոշիկ, կահույք և այլ պարագաներ։ Այն ձևավորվել է 1990-ականների սոցիալ-տնտեսական դժվարությունների շրջանում և գործում է մինչ օրս։

Ուսանողները երեք ամիս շարունակ այցելել են «Քրջի բազար», իրականացրել ուսումնասիրություններ և հավաքել իրական պատմություններ, որոնք դարձել են ներկայացման հիմքը։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Leave a Comment