Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է․ Քրիստինե Վարդանյան

Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին։

Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ 

Leave a Comment