Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կստանձնի Մադրիդի «Ռեալի» ղեկը։ Մադրիդյան ակումբն ու պորտուգալացի մասնագետը բանավոր համաձայնության են եկել երկու տարվա պայմանագրի շուրջ, և մնացել է միայն փաստաթղթերի պաշտոնական ստորագրումը։
Մոուրինյուն Իսպանիա կժամանի մայիսի 23-ին կայանալիք «Ռեալ» – «Աթլետիկ» հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ պորտուգալացի հայտնի մարզիչն արդեն գլխավորել է «Արքայական ակումբը» 2010-2013 թվականներին՝ թիմի հետ հաղթելով Լա Լիգան, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը։
