Ինչ անել, եթե կորցրել եք ԱՄՆ վիզան, կամ այն գողացել են

ԱՄՆ դեսպանատունը իրազեկում է.

Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ։

• Կորստի մասին հայտարարություն ներկայացրեք այն երկրի ոստիկանությունում, որտեղ դա տեղի է ունեցել։

• Տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել։

• Լրացրեք նոր DS-160 դիմումաձև և հարցազրույցի օր և ժամ ամրագրեք։

Հիշեցնենք, որ «առգրավված» վիզան չի համարվում «կորած» վիզա. այն իշխանությունների կողմից չեղարկված փաստաթուղթ է, որն այլևս ճամփորդության համար վավեր չէ։

Leave a Comment