Երևանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում 51-ամյա Արմեն Գ.-ի «Mercedes Maybach»-ի և 39-ամյա Արայիկ Մ.-ի «Hongqi» ավտոմեքենաների բախումից 5 մարդ է վիրավորվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ ժամը 22։50։ Նշվում է, որ հարվածից «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ, զոհերի մասին կայքը չի հայտնել։
Ըստ հրապարակման՝ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Armenia Today-ի խնդրանքով՝ կոմիտեն ճշտում է դեպքի մանրամասները, որոնք կհայտնի հաջորդիվ։
