ԱՄՆ Կոնգրեսը մշակում է ռուսական նավթ գնող երկրների նկատմամաբ պատժամիջոցների օրինագիծ, X սոցիալական ցանցում հայտնել է Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Սենատորի փոխանցմամբ՝ այդ օրինագծով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել այն պետությունների դեմ, որոնք էժան նավթ գնելով՝ շարունակում են աջակցել Ռուսաստանին։ Սենատորն ընդգծել է, որ օրինագիծը ԱՄՆ ղեկավարին լրացուցիչ լծակներ կտա «Ամերիկայի շահերն առաջ մղելու» համար։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Հնդկաստանի իշխանությունները դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ խնդրելով երկարաձգել Ռուսաստանից նավթ գնելու թույլտվության (լիցենզիայի) ժամկետը։ Վաշինգտոնը մարտին հանել էր պատժամիջոցները ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի որոշակի գործառնություններից, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով նավթի միջազգային գների կտրուկ աճով։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել էին Իրանի վրա փետրվարի 28-ին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը որոշել էր փակել Հորմուզի նեղուցը։ Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։
Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
