Կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոսելով ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մասին, ասել է․

«Բա էն կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել, մեր բնակիչների վրա տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել, ու հիմա մտածում է, որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշառք բաժանի։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը մտածում է, որ գողացածը կարող է ժողովրդին որպես ընտրակաշառք բաժանել, որը իրա ձեռքից վերցրել են՝ կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը։

«ՀԷՑ-ը լինելու է պետական, այլևս անխուսափելի է, ձև չկա։ Միակ ձևն էն է, որ իրենք կարողանան հակահեղափոխություն անել և հետ վերցնել»,- շեշտել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment