Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում, հայտարարել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
Նրա խոսքով՝ Արցախում Ադրբեջանի իրականացրած պետական քաղաքականության հետևանքով ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացներն, ըստ օմբուդսմենի, վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։
Ավանեսովի համոզմամբ՝ Ադրբեջանի պետական քաղաքականության նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների ֆիզիկական ոչնչացումը։
Ըստ Մշակութային օմբուդսմենի՝ Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։
Թանգարանների միջազգային օրվա՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի Արցախում տիրող իրավիճակին, շաշտել է նա։
Մայիսի 16-ին Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որի ընթացքում թանգարանների մուտքը կլինի անվճար։
