Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի նոր վերականգնված հինգ ֆիլմերը

Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի նոր վերականգնված հինգ ֆիլմերը

Երևանի քաղաքապետարանը նույնիսկ քարոզարշավի ամենաթեժ շրջանում ոչ միայն շարունակում է իր ստանձնած նախագծերի իրականացումը, այլև նախաձեռնում և աջակցում է նոր ծրագրերի ու կարևոր մշակութային նախաձեռնությունների։

Եվ, ի դեպ, ոչ միայն մայրաքաղաքում և Հայաստանում, այլ որոշ բացառիկ դեպքերում նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Այդպիսի բացառիկ իրադարձություն է տեղի ունենում այս օրերին Կաննի միջազգային կինոփառատոնում, որտեղ մեծարում են Երևանի պատվավոր քաղաքացի, հանճարեղ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին՝ համաշխարհային կինոյի դասականներին նվիրված ծրագրում ցուցադրելով վարպետի նոր վերականգնված հինգ ֆիլմերը։

Այս պատմական նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment