Լիբանանի հարավը կորցրել է հին ձիթենու այգիների մեծ տարածքներ, որոնք համարվում են երկրի պատմական և մշակութային ժառանգության մաս, իսրայելական հարձակումների հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանի գյուղատնտեսության նախարարության գլխավոր տնօրեն Լուեյս Լահուդը։
«Մեծ թվով հին ձիթենիներ, որոնք Լիբանանի պատմության և ժառանգության մաս են կազմում, ոչնչացվել են», – ասել է Լահուդը։
Ըստ նախարարության խոսնակի՝ Իսրայելի հարվածները և ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցրել հարավային Լիբանանի գյուղատնտեսությանը՝ ոչնչացնելով ոչ միայն ձիթապտղի այգիները, այլև պտղատու այգիները, սեզոնային մշակաբույսերը և անասնապահական ֆերմաները։