CNN. Թրամփը Իրանի հարցով հանդիպում է ունեցել իր ազգային անվտանգության թիմի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթավերջին հանդիպում է ունեցել իր ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Վաշինգտոնի հնարավոր ապագա գործողությունները Իրանի նկատմամբ, հաղորդում է CNN-ը։

CNN-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Վիրջինիա նահանգում գտնվող ամերիկացի առաջնորդի գոլֆի ակումբում։ Ներկաների թվում էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

Սպիտակ տունը, ինչպես սպասվում է, այս շաբաթվա վերջում կրկին կհանդիպի ազգային անվտանգության թիմի ներկայացուցիչների հետ։

Հեռուստատեսությունը հաղորդում է, որ Պենտագոնը մի քանի ծրագիր է պատրաստել Իրանի դեմ հարվածների համար, եթե Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի փոխանցմամբ՝ թիրախների ցանկում ներառված են Իրանի էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։

Leave a Comment