Հայաստանում մայիսի 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 17-19 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-20 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 13-17 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 18-20 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 9-14 աստիճան։ Արցախում կանխատեսվում 19 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
