ԵԱ Մ-17․ հայ ըմբիշները բրոնզե մեդալ են նվաճել – armeniatoday.am

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի երկու ըմբիշ բրոնզե մեդալ են վաճել, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

71 կգ քաշային Ավետիք Թութխալյանը բրոնզե գոտեմարտում առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, իսկ 45 կգ քաշային Էրիկ Ղազարյանը ժամանակից շուտ հաղթել է բելառուս ըմբիշին։

Ավելի վաղ, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը (55 կգ) դարձել էր չեմպիոն։

Leave a Comment