Նոր ու կենսական ուժ

Նոր ու կենսական ուժ

17.05.2026 | 22:36

«Ինձ նայեք երկրի ծայրերից, և պիտի գտնեք ձեր փրկությունը» (Ես., Խե. 22):

Փրկությունը չի տրվում մարդուն իր արժանիքների համար:

Փրկության խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր դարձել ու Ինձ են նայում:

Ամեն մարդ ունի այդ անելու իրավունքը:

Մեկ անգամ նայելը բավական է: Փրկությունը հաջորդում է դրան:

Նայիր և կփրկվես վհատությունից:

Նայիր և կփրկվես մտահոգություններից:

Նայիր և կփրկվես մտմտուքներից:

Նայիր և ահա, քո էությունը կհամակվի մի խաղաղությամբ, որ վեր է ամեն մի ըմբռնումից:

Ներս կհոսի նոր կենսական ուժ, կգա, իրոք, հրաշալի ուրախությունը:

Նայիր, անդադար նայիր:

Կասկածները շուտով կփարատվեն, կգա ուրախությունը, և հույսը կհաղթանակի:

Եվ քոնը կլինի կյանքը` կենդանացնող կյանքը:

Մեկնաբանություններ

Leave a Comment