Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացումը, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։
Կիրակի օրը Ալիևը Բաքվում հանդիպել է Վուչիչի հետ։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական, էներգետիկ և ներդրումային ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացմանը և այլ ոլորտներում վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Բելգրադի և Բաքվի միջև Air Serbia-ի ուղիղ չվերթների կարևորությանը՝ մարդկանց մերձեցնելու և զբոսաշրջային ներուժը ամրապնդելու առումով», – ասվում է հաղորդագրության մեջ: