Գերմանիայի արևմտյան մասում Երկրորդ համաշխարհային պատերազմի յոթ ամերիկյան ռումբեր են վնասազերծվել

Երկրորդ համաշխարհային պատերազմի յոթ ամերիկյան ռումբեր են վնասազերծվել Գերմանիայի արևմտյան Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի Բիտբուրգ քաղաքում, հայտարարել է քաղաքային վարչակազմը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի յոթ ռումբեր, որոնք հայտնաբերվել են անցյալ չորեքշաբթի Բիտբուրգի հեծանվային արահետի տարածքում հետախուզական աշխատանքների ժամանակ, հաջողությամբ վնասազերծվել են», – ասվում է Բիտբուրգի վարչակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ԱՄՆ պաշարներից չպայթած ռումբերից մեկը կշռում էր 125 կգ, իսկ ևս վեցը՝ 30 կգ։

Մոտ 100 մարդ մասնակցել է զինամթերքի վնասազերծման աշխատանքներին, որոնք, ընդհանուր առմամբ, տևել են մեկ ժամ։

Leave a Comment