Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։