17 Մայիսի 2026, 17:50
Հայ մարզիկ Կարեն Սարգսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն: Թբիլիսիում ընթացող մրցաշարի եզրափակչում հայ սամբիստը 2:1 հաշվով հաղթել է վրացի մարզիկ Վախթանգի Չիդրաշվիլիին։
Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է մրցաշարում։
Մեր թիմն ընդհանուր առմամբ ունի 6 մեդալ: