Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) է։ Այս մասին իրազեկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը;
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայում բռնկման մասշտաբները չեն համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի սահմանմանը, իրավիճակը շարունակում է մնալ լուրջ հանրային առողջապահական ռիսկ։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ արձանագրվել են ինչպես հաստատված, այնպես էլ կասկածելի դեպքեր, այդ թվում՝ մահվան ելքեր, իսկ հիվանդության որոշ դեպքեր արդեն արձանագրվել են նաև հարևան երկրներում։
Այն երկրներում, որտեղ գրանցվել է վիրուսը և դրանց հարակից երկրներում իրավիճակը պահանջում է՝
– միջազգային համագործակցություն
– ուժեղացված համաճարակաբանական հսկողություն
– կոնտակտների հետագծում
– լաբորատոր ախտորոշում
– վարակների կանխարգելման միջոցառումների խստացում։
Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել իրավիճակին և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ գնահատել հնարավոր ռիսկերը հանրային առողջության համար։
Հետևեք մեզ՝ այստեղ