Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել այն մասին, որ մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։
«Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։
Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։
Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշված է հայտարարության մեջ։