«Ձեռքդ տուր»․ արժանապատիվ և ակտիվ ծերություն հայ տարեցների համար. «Երկրորդ շնչառություն»

Հայ-ֆրանսիական «Ձեռքդ տուր» կազմակերպությունը բարձրակարգ ծառայություններ է առաջարկում հայ տարեցներին: «Վերլուծելով և տեսնելով եվրոպաբնակ տարեցների կյանքի որակների տարբերությունը՝ ծնվեց գաղափարը Հայաստանում ստեղծել մի կենտրոն ու միջավայր, որտեղ թոշակի անցած մարդիկ կկարողանան արժանավայել կյանքի որակ ու զբաղվածություն ունենալ»,— ասում է կազմակերպության համահիմնադիր Մարիամ Հակոբյանը:

Ավելի քան 40 տարի դպրոցի երաժշտության ուսուցչուհի Մարիետա Բախչինյանը թոշակի անցնելուց հետո իր տեղն է փնտրել ու տխրել, որ արդեն ժամանակն է ծերանալու, բայց հարսը թույլ չի տվել. գտել է կենտրոնը և ուղղորդել: «Մենք ակտիվ, կենսուրախ մարդիկ ենք, ուզում ենք ապրել: Ուզում եմ մեծանալ, բայց չեմ ուզում պառավել»,— անկեղծանում է նա՝ ավելացնելով, որ այսօր իր կյանքը նոր գույներ է ստացել՝ նկարում է, երգում, նվագում:

«Ձեռքդ տուր»-ի ծրագրերը միտված են նաև դեմենցիայի կանխարգելմանը, հասարակության մեջ տարեցների նկատմամբ ընկալումների ու մշակույթի փոփոխություններին:

Leave a Comment