Կոտրել են ապակիները, պատռել «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները. Արթուր Խաչատրյան

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 «Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ…. Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները: Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավապահները մեղավորներին չեն գտնի …. Նիկոլի թվի արդարադատությունը»,- գրել է Արթուր Խաչատրյան

Screenshot_34.jpg 149.36 KB

Leave a Comment