Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածը սահմանում է դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։

Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ 

  Iravaban.net–ը ներկայացնում է այդ հիմքերը՝

արդարադատություն կամ որպես դատարան՝

  • օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ,
  • դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ,
  • կոպիտ անփութությամբ.

դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝

  • դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ,
  • կոպիտ անփութությամբ:

Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Սույն գլխի իմաստով՝

  • արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
  • արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Ո՞րն է համարվում էական կարգապահական խախտում

Էական կարգապահական խախտում է՝

  • սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ,
  • Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ),
  • ազատությունների հիմնարար խախտման կամ,
  • դատական իշխանության հեղինակազրկման.
  • սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.
  • երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:

Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:

Leave a Comment