ՀՀ ԱԳՆ-ն համրացել է

ՀՀ ԱԳՆ-ն համրացել է

17.05.2026 | 12:20

«Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ իսրայելական պետական KAN 11 հեռուստաալիքը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով։

Դրան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել։

Փոխարենն արձագանքել է Իրանի դեսպանատունը Հայաստանում․

– Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment