ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել:

Արմենը վնասել էր ՔՊ-ի քարոզչական պաստառը, որը առավելագույնը կարող է դիտվել վարչական իրավախախտում, ամենածանր պատիժը՝ 100 հազար դրամ տուգանք:

Պաստառ վնասելու համար քրեական հոդվածով են ահաբեկել Արմենին, թե իբր խոչընդոտել է քարոզին: Սա արել են, որ մյուս քաղաքացիներին էլ ահաբեկեն, որ 5000 հոգու խաբելով կոտորած, 150 հազարին էթնիկ զտած, սահմանադրախախտի ռոժը չպոկեն:

Արմենին ձերբակալել են, հետո տարել հոգեբուժարան: Հոգեբուժարանում կախվել է:

5000+1+1+1+1+…

Սա է ահաբեկիչների վերարտադրման սխեման: Դավաճանը պիտի պաստառ չունենար Հայաստանում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին:

Հիբրիդային պատերազմ չէ, հիբրիդային սպանդ է Հայաստանի դեմ:

Հովհաննես Իշխանյան, վավերագրող

Leave a Comment