Երկու եղբայրների հափշտակության փորձը տապալվել է էլեկտրաշոկից հետո․ գործը դատարանում է

Երկու եղբայրներ փորձել են անհայտ անձից հափշտակել նրա դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել․ տուժողը, ինքնապաշտպանվելու նպատակով, նրանցից մեկի նկատմամբ կիրառել է էլեկտրաշոկ և դիմել փախուստի։ Դեպքի առթիվ մայիսի 15-ին Երևանի քրեական դատարանում հարուցվել է քրեական գործ, որը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ս․Հ․-ի հետ նախնական համաձայնությամբ, Վ․Ա․-ի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել են հափշտակել վերջինիս պատկանող դրամապանակը և բջջայի հեռախոսը:

Հ․Հ․-ը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում նախնական համաձայնություն է ձեռք բերել եղբոր՝ Ս․Հ․-իի հետ ավազակություն կատարելու վերաբերյալ, որից հետո 2026 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի X հասցեի մոտ Հ. և Ս. Հ.-ը նկատելով տուժող Վ. Ա.-ին, մոտեցել են վերջինիս և ծխախոտ ուզելու պատրվակով խնդրել են քայլել ճանապարհի առավել քիչ լուսավորված հատված, որից հետո բռնություն զործադրելու եղանակով, հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, եղբոր հետ հանրորեն վտանգավոր արարքն իրականացնելու գիտակցմամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասնական դիտավորությամբ բռնելով տուժողի վերնահագուստից, վերջինիս քաշքշելով սեղմել են պատին և տուժողի մոտ վախի զգացում առաջացնելու նպատակով ձեռքերը տարել են դեպի գրպանները, Վ.Ա.-ի համար տեսանելի դարձրել իրենց մոտ գտնվող առարկաների առկայությունը, նրա կյանքի և առողջության համար վտանգ սպառնացող իրադրություն ստեղծելով, պահանջել են իրենց հանձնել տուժողի դրամապանակը և բջջային հեռախոսը, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ Վ.Ա.-ը ինքնապաշտպանության նպատակով Ս.Հ.-ին էլեկտրաշոկի ենթարկելուց հետո դիմել է փախուստի և իրեն օգնելու նպատակով մոտեցել է տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին:

Դեպքի հանգամանքները

Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Վ.Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել են հափշտակել վերջինիս պատկանող դրամապանակը և բջջայի հեռախոսը:

Ս.Հ.-ը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում նախնական համաձայնություն է ձեռք բերել եղբոր` Հ.Հ.-ի հետ ավազակություն կատարելու վերաբերյալ, որից հետո 2026 թվականի ապրիլի 30-ին` ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի X հասցեի մոտ Հ. և Ս. Հ.-ը նկատելով տուժող Վ. Ա.-ին, մոտեցել են վերջինիս և ծխախոտ ուզելու պատրվակով խնդրել են քայլել ճանապարհի առավել քիչ լուսավորված հատված, որից հետո բռնություն զործադրելու եղանակով, հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, եղբոր հետ հանրորեն վտանգավոր արարքն իրականացնելու գիտակցմամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասնական դիտավորությամբ բռնելով տուժողի վերնահագուստից, վերջինիս քաշքշելով սեղմել են պատին և տուժողի մոտ վախի զգացում առաջացնելու նպատակով ձեռքերը տարել են դեպի գրպանները, Վ․Ա․-ի համար տեսանելի դարձրել իրենց մոտ գտնվող առարկաների առկայությունը, նրա կյանքի և առողջությանն համար վտանգ սպառնացող իրադրություն ստեղծելով, պահանջել են իրենց հանձնել տուժողի դրամապանակը և բջջային հեռախոսը, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ Վ․Ա․-ը ինքնապաշտպանության նպատակով Ս․Հ․-ին էլեկտրաշոկի ենթարկելուց հետո դիմել է փախուստի և իրեն օգնելու նպատակով մոտեցել է տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին:

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 44-252-րդ հոդվածի 1-ին մասով /05.05.2021թ. քր.օր-ով/։

Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 44-252-րդ 2-րդ մասի 3-րդ կետով /05.05.2021թ. քր.օր-ով/։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment