Ըստ Daily Mail-ի՝ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտերիմներին հայտնել է, որ մտադիր է հրաժարվել պաշտոնից և հայտարարել Դաունինգ Սթրիթից հեռանալու «կարգավորված ժամանակացույց»։ Աղբյուրների համաձայն՝ հայտարարությունը կարող է արվել մինչև հունիսի 18-ին նախատեսված միջանկյալ ընտրությունները։
Միևնույն ժամանակ, հրապարակայնորեն Սթարմերը շարունակում է պահպանել կոշտ դիրքորոշում։ Վերջին օրերին կառավարությունում աճել է ճնշումը վարչապետի նկատմամբ․ մի շարք նախարարներ հրաժարական են տվել, իսկ Լեյբորիստական կուսակցության ներսում ակտիվացել են ղեկավարության փոփոխության քննարկումները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սթարմերի թիմում նաև մտահոգություն կա, որ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմի հնարավոր վերադարձը խորհրդարան կարող է ավելի խորացնել ներքաղաքական ճգնաժամը։
