Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին



UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իր համար տհաճ է լինել մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի 29-ամյա անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև մենամարտի պահեստայինը:



Այդ դիմակայությունը կդառնա Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարի գլխավոր իրադարձությունը։


«Ես սպասումների մեջ եմ։ Եթե որևէ բան պատահի, ինձ կկանչեն, և ես դրան եմ պատրաստվում։ Արդեն դիետա եմ պահում։ Միշտ էլ տհաճ է պահեստային լինել, բայց ի՞նչ արած», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում FREAK.MMA-ը։


Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև չեմպիոնական գոտու համար գլխավոր մենամարտը կկայանա հունիսի 15-ին ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարի շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment