Բուլղարիայի ներկայացուցիչ Դարան Bangaranga երգով դարձավ Վիեննայում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի հաղթող։ Նա ազգային ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ստացավ ընդհանուր 516 միավոր։
Երկրորդ տեղում Իսրայելն էր՝ 343 միավորով, լավագույն եռյակը եզրափակեց Ռումինիան՝ 296 միավորով։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Սիմոնը երկրորդ կիսաեզրափակչում հանդես էր եկել Paloma Rumba երգով, սակայն չէր կարողացել դուրս գալ եզրափակիչ։
