Լրատվական դաշտը բևեռացված է, ինչպես հասարակությունը։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է FIP — Փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն էլ նշում է, թե լրագրողները երկար տարիներ էթիկայի կանոններ են մշակել, և կարևոր է, որ այդ կանոնները պահպանվեն։