Գվարդիոլան հերքել է իր հնարավոր հեռանալու մասին լուրերը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահեցրել է, որ ամռանը չի հեռանա թիմից։ Իսպանացի մասնագետը հերքել է իր հնարավոր հեռանալու մասին լուրերը։

​«Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

​Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Հայտնի է, որ որպես նրա հավանական փոխարինող՝ մանչեսթերյան ակումբն առաջնահերթ դիտարկում է Էնցո Մարեսկայի թեկնածությունը։

Leave a Comment