Ըմբշամարտի Մ 17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը հռչակվել է չեմպիոն – armeniatoday.am

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների ազատ ոճայինների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը (55 կգ)  հռչակվել է չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթել է ռուս Օսման Թեմիրսուլատնովին։ Սա Հայաստանի առաջին մեդալն է Բուլղարիայում անցկացվող մրցաշարում։

Leave a Comment