
«Փաշինյանը որ ասում է՝ տե՛ր կանգնեք խաղաղությանը, իրականում ասում է՝ տե՛ր կանգնեք պարտությանը, տե՛ր կանգնեք նվաստացմանը, ողբերգությանը, անարժապատվությանը։ Այս ամեն ինչը պետք է մերժենք միասին»,- այս մասին Արտաշատում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«2018թ․ մեր ժողովուրդը խաբվեց, քաղաքական կուսակցություններն էլ սխալվեցին, դրա համար շատ թանկ վճարեցինք․․․Երկրորդ անգամ էլ կարողացավ խաբել և գալ շարունակել զիջումները, բայց երրորդ անգամ խաբվելն անդառնալի է լինելու, շատ ծանր հետևանքներ է ունենալու, հետևաբար պետք է մերժել այս ստին, կեղծիքին, անարժապատվությանը։ Չի կարող 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի խեղկատակ, մի տգետ անինքնասեր. սա անընդունելի է»,- ընդգծեց սաղաթելյանը։