Տհաճ է․ սպասումների մեջ եմ․ Արման Ծառուկյանի անկեղծ խոստովանությունը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իր համար տհաճ է լինել մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի 29-ամյա  չեմպիոն Իլիա Թոփուրիայի և ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև մենամարտի պահեստայինը: Այդ դիմակայությունը կդառնա Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարի գլխավոր իրադարձությունը։ Արման  Ծառուկյանի խոսքերն է մեջբերում FREAK.MMA-ը։

«Ես սպասումների մեջ եմ։ Եթե որևէ բան պատահի, ինձ կկանչեն, և ես դրան եմ պատրաստվում։ Արդեն դիետա եմ պահում։ Միշտ էլ տհաճ է պահեստային լինել, բայց ի՞նչ արած»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև չեմպիոնական գոտու համար գլխավոր մենամարտը կկայանա հունիսի 15-ին ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարի շրջանակում։

 

Leave a Comment