Ինձ բազմիցս են սուլել, դա ինձ պես հանրային մարդու կյանքի անբաժան մասն է․ Մբապե

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրում «Օվիեդոյի» դեմ տնային խաղի (2-0) ժամանակ սեփական երկրպագուների կողմից հնչած սուլոցներին։

«Շատ ցավալի է «Կլասիկոն» բաց թողնելը, հատկապես, որ այդ խաղերում միշտ աչքի եմ ընկել գոլերով։ Իսկապես ափսոս էր։ Ինչ վերաբերում է սուլոցներին, ապա սա կյանք է։ Մենք չենք կարող փոխել զայրացած մարդկանց կարծիքը։ Դա դժգոհությունն արտահայտելու նրանց ձևն է, և պետք չէ ամեն ինչ անձնավորել։ Ինձ բազմիցս են սուլել. դա «Ռեալի» ֆուտբոլիստի ու ինձ պես հանրային մարդու կյանքի անբաժան մասն է»,-ասել է Մբապեն։։

Leave a Comment