Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է մահացել

Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզում, որը տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, շնաձկան հարձակումից հետո տղամարդ է մահացել, հայտնում է ոստիկանությունը։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան:

«Շտապօգնության ծառայությունները հաղորդագրություն են ստացել Ռոտնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին: Ենթադրվում է, որ 38-ամյա տղամարդուն կծել է շնաձուկը: Տուժածին նավակով ափ են տեղափոխել: Դժբախտաբար նրա կյանքը փրկել չի հաջողվել», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հարձակման պահին ականատեսները նկատել են մոտ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձուկ, որը գտնվել է ափից մոտավորապես 80 մետր հեռավորության վրա։

Leave a Comment