15:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Ծառուկյան փոխադարձ մեսիջներ, ընտրացուցակներում քաոս

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

• Երևանում հորդառատ անձրևից հետո մի շարք փողոցներ հեղեղվել են, բնակիչները ահազանգում են դիտահորերից դուրս հոսող ջրերի և խցանումների մասին։ Սոցցանցերում քաղաքապետարանից պահանջում են արձագանքել իրավիճակին։

• Հանրապետության հրապարակում այսօր նախատեսվող միջոցառումների պատճառով ժամը 16:00-ից կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

• Ընտրական ցուցակների հետ կապված բողոքներ են հնչում․ քաղաքացիները հայտնում են խառնված տվյալների և անծանոթ անձանց հաշվառումների մասին։ Հիշեցվել է, որ փոփոխություններ հնարավոր է կատարել մինչև մայիսի 26-ը։

• Քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոսել է խաղաղության պայմանագրի և անվտանգության խնդիրների մասին՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի սպառնալիքներին։

• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է այլևս կախված լինի արտաքին «երաշխավորներից» և չպետք է օգտագործվի այլ պետությունների շահերի համար։

• ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե արևմտյան արժեքների տարածումն ու եկեղեցու դեմ գործողությունները վտանգում են հայկական հասարակության միասնությունը։

• Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում գազատար մեքենայի բեռնաթափման ժամանակ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, կան տուժածներ։

• Թուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու սարք է ընկել բնակելի հատվածում՝ վնասելով տների տանիքներ և ապակիներ։ 

Leave a Comment