
Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խմածության համար պռավից զրկվածներին նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ, ասելով, որ կվերականգնվի նրանց վարորդական իրավունքները՝ առանց քննության։ Օրենքը հստակ նախատեսում է քննություն։ Թե ինչ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ վարչապետացուն սա խոստացավ՝ դժվար է ասել։ Երևի դեմը ընտրություններ են…
Պատկերացրեք եվրոպական մի երկիր, որտեղ գործող վարչապետը քարոզարշավի ժամանակ, շրջանցելով օրենքի պահանջը, խոստանում է վերականգնել խմած մեքենա վարածների իրավունքները՝ ակնկալելով նրանց ու նրանց ընտանիքի ձայները…
Օրինապաշտ, խմած ղեկին չնստող վարորդներ ջան, կարծում եմ հիմա գոնե գիտեք, թե ով է հովանավորում լակած քշողներին ու ձեր կյանքը վտանգի ենթարկողներին և հունիսի 7-ին կմերժեք 2 քվեի համար անպատասխանատու ու պոտենցիալ մարդասպաններին ներում շնորհողին ու օրինապահ քաղաքացիների ջանին կապողներին։
Հաջորդը ներում կշնորհի մեքենաների հայելի գողացողներին ու պլան դնողներին….»։