ԱՄՆ-ն և Իսրայելը հաջորդ շաբաթ կարող են վերսկսել հարվածներն Իրանին. ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ-ն և Իսրայելն ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times պարբերականին։

Ըստ հրապարակման՝ Իսլամական Հանրապետությունը կարող է նոր հարձակումների ենթարկվել արդեն հաջորդ շաբաթ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները պատրաստել են հարվածների վերսկսման ծրաիր, սակայն Սպիտակ տան ղեկավարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ առաջնորդի կողմից դիտարկվող տարբերակները ներառում են Իրանի առավել ինտենսիվ ռմբակոծություններ և հատուկ նշանակության ուժերի կողմից ցամաքային գործողություն՝ նպատակ ունենալով իրանական միջուկային օբյեկտներից դուրս բերել հարստացված ուրանը։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հրադադարի դադարեցման դեպքում Պենտագոնը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությանը տալ «Կռան» անվանումը՝ փոխարինելով փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» գործողությանը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ 

Leave a Comment