Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում․ ի՞նչ է եղել

Մայիսի 16-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Auroranews.am-ը փորձեց պարզել ՆԳՆ-ից`  ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

«Խուլիգանություն է եղել, տուժածներ չկան, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- այս մասին Auroranews.am-ին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
 

Նշենք, որ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Leave a Comment