ՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին

ՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։

«Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքին Լիբանանի հարավի մի շարք շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՑԱԽԱԼ-ը նոր հարձակումների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ «Հեզբոլլահ» շարժումը իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացնում սահմանամերձ գոտում իսրայելական զինուժի դեմ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment