Իրանի կոշտ արձագանքը՝ «Եվրատեսիլ»-ի սկանդալին․ Ոչ ոք չի կարող փոխարինել ՀՀ դրոշը

Հայաստանում  Իրանի դեսպանատունը արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։

«Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել։ ՀՀ-ն պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնած է եղել նրա կողքին»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո: 

Screenshot_1.jpg 66.81 KB

Leave a Comment