Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն թիմակից Օրելյեն Չուամենիի հետ ունեցած կոնֆլիկտից հետո վերսկսել է մարզումները թիմի կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բախման հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպից հետո երկու խաղացողներն էլ տուգանվել էին 500 հազարական եվրոյով:
Ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Մեր թիմը մարզում է անցկացրել: Անդրեյ Լունինը վիրուսային վարակի պատճառով բաց է թողել մարզումը, իսկ Վալվերդեն պարապմունքի մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում: Ֆերլան Մենդին, Էդեր Միլիտաոն, Արդա Գյուլերն ու Ռոդրիգոն շարունակում են ապաքինվել: Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 17-ին, հյուրընկալվելով «Սևիլիային»: