Որո՞նք են ամենաաղտոտված օդ ունեցող երկրները

Օդի աղտոտվածությունը այլևս միայն բնապահպանական խնդիր չէ․ այն դարձել է գլոբալ առողջապահական ճգնաժամ, որը տարեկան միլիոնավոր մարդկանց կյանքի որակի վրա է ազդում։

Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող երկրների ցանկը։

Ըստ միջազգային առողջապահական և բնապահպանական գնահատումների՝ հատկապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության-ԱՀԿ՝ #WHO (World Health Organization) և Առողջապահական ազդեցությունների ինստիտուտի՝ Health Effects Institute (State of Global Air) տվյալների, աշխարհի ամենաբարձր օդային աղտոտվածություն ունեցող երկրները վերջին տարիներին գրեթե չեն փոխվում։

Աշխարհի «ռիսկային գոտիները» .

2025–2026թթ. տվյալների միտումները ցույց են տալիս, որ PM2.5-ով ամենաբարձր աղտոտվածություն ունեցող երկրներն են՝

  • Չադ` հիմնականում պայմանավորված փոշու փոթորիկներով և չոր կլիմայով
  • Բանգլադեշ` պայմանավորված բարձր բնակչության խտությամբ և արդյունաբերական արտանետումներով
  • Պակիստան`պայմանավորված տրանսպորտային, արդյունաբերական և գյուղատնտեսական արտանետումներով, թափոնների այրմամբ
  • Հնդկաստան` պայմանավորված տրանստորտային և արդյունաբերական արտանետումներով, շինարարությամբ

Աղտոտված օդը կարող է բերել՝

• շնչառական հիվանդությունների

• սրտանոթային խնդիրների

• երկարաժամկետ քրոնիկ առողջական ռիսկերի

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում բնակչության ավելի քան 90%-ը շնչում է անվտանգության ստանդարտներին չհամապատասխանող օդ։ Սա նշանակում է՝ խնդիրը ոչ թե միայն որոշ երկրներինն է, այլ՝ գլոբալ։

«Օդը սահմաններ չի ճանաչում․ մեկ երկրում աղտոտվածությունը կարող է տարածվել և ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Ուստի օդի որակի վերահսկումն այլևս միայն տեղական խնդիր չէ, այլ՝ գլոբալ պատասխանատվություն», ֊նշել է մոնիթորինգի կենտրոնը։

Leave a Comment