Երևանը ձեռք է բերել 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանը ձեռք է բերել 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի հետ շրջել է քաղաքի փողոցներով և հայտնել մայրաքաղաքի տրոլեյբուսային պարկի նոր համալրման մասին։

«Ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ։ Մինչ այս մենք 2 խմբաքանակ էինք գնել՝ 15-ական»,- ասել է Տիգրան Ավինյանը։ 

Նա ընդգծել է, որ նոր խմբաքանակի շնորհիվ մայրաքաղաքի տրոլեյբուսային հին պարկն ամբողջությամբ կփոխարինվի նորերով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment