Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցերնը հնարավոր է համարել մուտքը պաշտպանական արտադրության շուկա, The Wall Street Journal թերթին հայտնել է ընկերության ղեկավար Օլա Կալենիուսը։
Նրա խոսքով՝ աշխարհն ավելի անկանխատեսելի է դառնում, և Եվրոպան պետք է մեծացնի իր պաշտպանական ներուժը։ Կալենիուսն ընդգծել է, որ եթե ընկերությունը կարողանա իր դերն ունենալ այդ գործում, ապա կցանկանար անել դա։ Միևնույն ժամանակ հայտարարել է, որ սպառազինության ոլորտի հետ կապված արտադրությունը կկազմի բիզնեսի «փոքր մասնաբաժինը»՝ թեթև և բեռնատար մեքենաների համեմատ։
Ավելի վաղ Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ գերմանա-ֆրանսիական KNDS պաշտպանական կոնցերնը բանակցություններ է վարում Mercedes-Benz-ի հետ՝ Բեռլինի հարավում գտնվող Լյուդվիգսֆելդի գործարանը գնելու շուրջ։
