ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կորոշեն ՀՀ քաղաքացիները. Մհեր Գրիգորյան – armeniatoday.am

Հայաստանի ապագա ընտրությունը Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև պետք է կատարեն երկրի քաղաքացիները, երբ դրա անհրաժեշտությունը հասունանա, ՏԱՍՍ-ին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա ընդգծել է , որ Երևանը գիտակցում է երկու կառույցներին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։

«Ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի կայացնել համապատասխան որոշում։ Ընդ որում, այդ հարցի շուրջ որոշումն անպայմանորեն կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանը շեշտել է, որ ներկայումս Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, կառուցողականորեն համագործակցում է կառույցի շրջանակներում և լիարժեք մասնակցում բոլոր որոշումների կայացման գործընթացներին։

ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել էր ԵՄ Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին միանալու վերջնական հարցը պետք է դրվի հանրաքվեի։
Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի շեշտել են, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի մասնակցության հետ։

Leave a Comment