Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնությունը լուծելու պահանջով

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2026 թվականի մայիսի 15-ին էլեկտրոնային եղանակով ստացվել է Նատալյա Սերգեյի Ռոտենբերգի հայցադիմումը Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի դեմ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։  Հայցադիմումը նույն օրը մակագրվել է դատավոր Մարտին Ալեքսանդրի Մանուչարյանին: 

Հայցադիմումով Նատալյա Ռոտենբերգը պահանջում է լուծել իր և Տիգրան Արզաքանցյանի ամուսնությունը, որը գրանցվել է 2019 թվականի հունիսի 5-ին Գավառի ՔԿԱԳ տարածքային բաժնում: 

Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, – տեղեկացնում է Iravaban.net-ը:

Leave a Comment