2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին եIravaban.net-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
ՀՀ քաղաքացիություն ստացածների մեջ մեծամասնություն են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 մարդ կամ 28,7%։ Մեծամասնությամբ երկրորդ տեղում է Վրաստանը` 1 731 մարդ (6,7%), իսկ երրորդ տեղում Իրանն է` 648 մարդ (2,5%)։
Ցանկում ներառված 10 պետությունների թվում են նաև Սիրիան, Ուկրաինան, Թուրքիան։