ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյանը՝ ՏԱՍՍ-ին




 

tert.am․ ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյանը՝ ՏԱՍՍ-ինՔաղաքականություն


 


Հայաստանը հիանալի հասկանում է Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հանրապետության միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, և երբ հասունանա նման անհրաժեշտությունը, համապատասխան որոշումը կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից:


 


Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը:


 


«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։


 


Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Մհեր Գրիգորյանը։


 


Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։


 


 


Leave a Comment